Philips Saeco SM8780/00 - Manuel d'utilisation - Page 161

786
Հայերեն
HygieSteam ֆունկցիան ավտոմատ կերպով մաքրում է կաթի համակարգը՝
հեռացնելով միկրոօրգանիզմները: օգտագործեք այն կապուչինո կամ կաթի
վրա հիմնված այլ ըմպելիքներ պատրաստելուց հետո:
Մեր դիմացկուն սրճաղացը պատրաստված է 100% կերամիկայից, որպեսզի
այն լինի բացառապես կոշտ և ճշգրիտ: Այն կարող է հարմարեցվել ձեր
ճաշակին 12 փուլանոց մակարդակներով:
Տեխնիկական սպասարկման կառավահանը ձեզ օգտակար ամփոփ
տեղեկություններ է տալիս և ծանուցում է ձեզ կարգավիճակի մասին
տեղեկությունները, օրինակ՝ ձեր ջրի մակարդակի մասին կամ տեղեկացնում
է, որ AquaClean-ը սպառվում է:
Ըմպելիքների պատրաստում
Ընդհանուր քայլեր
Որևէ ըմպելիք պատրաստելու համար դուք պետք է մի քանի պարզ գործողություն կատարեք:
1
Ջրի բաքը լցրեք ծորակի ջրով, իսկ սուրճի հատիկների տարայի մեջ լցրեք հատիկները:
2
Տեղադրեք մեկ կամ երկու գավաթ կարգավորվող բարձրությամբ մատակարարման ծորակի տակ:
Բարձրացրեք կամ իջեցրեք մատակարարման ծորակը՝ բարձրությունը ձեր օգտագործած գավաթի
կամ բաժակի չափին հարմարեցնելու համար:
3
Հպեք Ըմպելիքներ պատկերակին, որպեսզի մտնեք «Ըմպելիքներ» ընտրացանկ:
Սահահարվածեք ձախից աջ և հպելով ձեր ըմպելիքի վրա՝ ընտրեք այն:
-
Եթե ցանկանում եք երկու բաժակ պատրաստել, հպեք «2x» պատկերակին: Մեքենան ավտոմատ
կերպով կատարում է երկու աղալու ցիկլ՝ ընտրված ըմպելիքների հաջորդականությամբ:
«2x» պատկերակը հասանելի չէ բոլոր ըմպելիքների համար:
4
Ըմպելիքն ընտրելուց հետո կարող եք կարգաբերել կարգավորումները ըստ ձեր նախասիրության՝
սահեցնելով կարգաբերվող սանդղակները վեր և վար:
5
Սեղմեք մեկնարկի/դադարի պատկերակը՝ ընտրված ըմպելիքի պատրաստումը սկսելու համար:
Մի օգտագործեք կարամելացված կամ բուրավետ սուրճի հատիկներ:
Կամաց-կամաց պտտեք աղալու կարգավորման գլխիկը և 5 գավաթ սուրճ եփելուց հետո դուք
կսկսեք զգալ տարբերությունը:
„Téléchargement du manuel“ signifie que vous devez attendre que le fichier soit complètement chargé avant de pouvoir le lire en ligne. Certains manuels sont très volumineux, et le temps de chargement dépend de la vitesse de votre connexion Internet.
Autres modèles de machines à café Philips
-
Philips 5000 HD5120/00
-
Philips HD5120/00
-
Philips HD7432/20
-
Philips HD7584
-
Philips HD7767/00
-
Philips LM8012-60
-
Philips LM8014-60
-
Philips Saeco SM8889/00