Philips Saeco SM8889/00 - Manuel d'utilisation - Page 163

788
Հայերեն
Կաթի խողովակի մետաղական մասերը կարող են տաքանալ: Այրվածքներ ստանալու վտանգից
խուսափելու համար նախ սպասեք, մինչև այն հովանա:
Խորհուրդ
․
Դուք կարող եք նաև օգտագործել սովորական տուփով կաթ՝ կաթնային ըմպելիքներ
պատրաստելու համար: Տեղադրեք կաթի մետաղյա խողովակը անմիջապես կաթի տուփի մեջ:
Աղացած սուրճից ըմպելիքի պատրաստում
Նախապես աղացած սուրճ եփելու համար դուք պետք է մի քանի պարզ գործողություն կատարեք:
1
Բացեք նախապես աղացած սուրճի խցիկի կափարիչը և մեկ չափի գդալով աղացած սուրճ լցրեք
դրա մեջ: Ապա փակեք կափարիչը:
2
Հպեք Ըմպելիքներ պատկերակին, պտտեք ձախից աջ և ընտրեք ձեր ըմպելիքը:
3
Հպեք աղացած սուրճի պատկերակին:
4
Կարող եք կարգաբերել կարգավորումները ըստ ձեր նախասիրության՝ սահեցնելով կարգաբերվող
սանդղակները վեր և վար:
5
Սեղմեք մեկնարկի/դադարի պատկերակը՝ ընտրված ըմպելիքի պատրաստումը սկսելու համար:
Նախապես աղացած սուրճն ընտրելու դեպքում դուք չեք կարողանա կարգավորել ըմպելիքի
պնդությունը կամ միաժամանակ մի չափաբաժնից ավել սուրճ պատրաստել:
Տաք ջրի մատակարարումը
1
Համոզվեք, որ ներքին կապուչինատորը ճիշտ է ամրացված մեքենային (Նկ. 1):
2
Գավաթը դրեք ծորակի տակ:
3
Հպեք «Տաք ջուր» (Նկ. 2):
4
Սահեցրեք կարգաբերվող սանդղակները վեր և վար՝ տաք ջրի քանակությունը կամ
ջերմաստիճանը ըստ ձեր նախասիրության կարգաբերելու համար (Նկ. 3):
5
Սեղմեք մեկնարկի/դադարի պատկերակը:
6
Տաք ջրի մատակարարումը դադարեցնելու համար նախքան մեքենան կավարտի աշխատանքը՝
կրկին սեղմեք մեկնարկի/դադարի պատկերակը (միայն SM8780, SM8782, SM8785) կամ կրկին
սեղմեք դադարի պատկերակը (միայն SM8885, SM8889):
Անհատականացում
Մեքենան թույլ է տալիս կարգաբերել ըմպելիքի կարգավորումները ձեր իսկ նախասիրությունների
համաձայն և պահել հարմարեցված ըմպելիքը անձնական պրոֆիլում: Դուք կարող եք ընտրել ձեր
սեփական պատկերակը և ձեր սեփական պրոֆիլի անունը:
„Téléchargement du manuel“ signifie que vous devez attendre que le fichier soit complètement chargé avant de pouvoir le lire en ligne. Certains manuels sont très volumineux, et le temps de chargement dépend de la vitesse de votre connexion Internet.
Autres modèles de machines à café Philips
-
Philips 5000 HD5120/00
-
Philips HD5120/00
-
Philips HD7432/20
-
Philips HD7584
-
Philips HD7767/00
-
Philips LM8012-60
-
Philips LM8014-60
-
Philips Saeco SM8780/00