Saeco SM6580/10 - Manuel d'utilisation - Page 141

Saeco SM6580/10
Téléchargement du manuel

672

Հայերեն

Նշում՝ Աղացած սուրճն ընտրելու դեպքում դուք չեք կարողանա կարգավորել ըմպելիքի պնդությունը և
(կամ) միաժամանակ մի չափաբաժնից ավել սուրճ պատրաստել:

Տաք ջրի մատակարարումը

1

Համոզվեք, որ ներքին կապուչինատորը ճիշտ է միացված մեքենային (Նկ. 13):

2

Ծորակի տակ տեղադրեք բաժակ

3

Տոփեք «Այլ ըմպելիքներ» պատկերակը (Նկ. 3), ոլորեք ներքև և ընտրեք «Տաք ջուր»:

4

Օգտագործեք դեպի վեր և դեպի վար ուղղված սլաքները՝ տաք ջրի ծավալը կամ ջերմաստիճանը
ըստ ձեր նախասիրությունների կարգավորելու համար (Նկ. 14):

5

Սեղմեք մեկնարկի/կանգի կոճակը:

6

Կրկին սեղմեք մեկնարկի/կանգի կոճակը, որպեսզի դադարեցնեք տաք ջրի արտամղումը
նախքան սարքի աշխատանքի ավարտը:

Ըմպելիքների անհատականացում

Մեքենան թույլ է տալիս փոխել ըմպելիքի կարգավորումները ըստ ձեր նախասիրությունների և
պահպանել անհատականացված ըմպելիքը անձնական պրոֆիլում: Տարբեր պրոֆիլներ ունեն
տարբեր գույներ:

Ըմպելիքների պատրաստում CoffeeMaestro գործառույթի
օգնությամբ

CoffeeEqualizer գործառույթի շնորհիվ ձեր մեքենան առաջարկում է համի պրոֆիլներ ընտրելու
հնարավորություն՝ բոլոր կարգավորումներն առանձին կատարելու փոխարեն: Կարող եք ընտրել
Delicato, Intenso և Forte համերի միջև: CoffeeMaestro համի պրոֆիլն ընտրելու համար՝

1

Տոփեք ձեր նախընտրած (Նկ. 2) ըմպելիքի պատկերակը կամ տոփեք «Այլ ըմպելիքներ»
պատկերակը՝ մեկ այլ ըմպելիք ընտրելու համար (Նկ. 3):

2

Տոփեք CoffeeMaestro պատկերակը մի քանի անգամ (Նկ. 15):

3

Սեղմեք OK՝ ընտրությունը հաստատելու համար:

Ըմպելիքի հիմնական կարգավորումներն այժմ կատարվում են համապատասխանաբար:

4

Սեղմեք մեկնարկի/կանգի կոճակը՝ ըմպելիքի պատրաստումը սկսելու համար:

CoffeeEqualizer գործառույթ

Ըմպելիքն ընտրելուց հետո ավտոմատ կերպով ակտիվանում է CoffeeEqualizer գործառույթը: Կարող եք
օգտագործել դեպի վեր և դեպի վար ուղղված սլաքները՝ հետևյալ կարգավորումները կատարելու
համար.

2

3

1

4

5

8

6

7

1

Ըմպելիքի պնդությունը

2

Սուրճի քանակը

3

Կաթի քանակը

4

Ջրի քանակը

5

Ըմպելիքի ջերմաստիճանը

6

Փրփուրի քանակը

7

Կարող եք նաև կատարել ընտրություն 1
կամ 2 բաժակ պատրաստելու միջև

8

Սուրճի քանակը թերմոս բաժակի համար
(միայն որոշակի տեսակներ)

Նշում՝ Կախված է ձեր ընտրած ըմպելիքից, թե որ կարգավորումները կարող եք կարգաբերել:

„Téléchargement du manuel“ signifie que vous devez attendre que le fichier soit complètement chargé avant de pouvoir le lire en ligne. Certains manuels sont très volumineux, et le temps de chargement dépend de la vitesse de votre connexion Internet.

Autres modèles de machines à café Saeco